Ռուսաստանն աշխարհի ամենից անաղմուկ սուզանավն է շահագործման հանձնում. National Interest


22:28 , 30 ապրիլ, 2015

SummarineFact.am-ը գրում է.

Ռուսաստանը կյանքի է կոչում սուզանավերի կառուցման  հավակնոտ ծրագիր, որը ռազմական ոլորտի մեծամասշտաբ արդիականացման գործընթացի մի մասն է, գրում է ամերիկյան The National Interest ամսագիրը: 

Պարբերականը նշում է, որ ռուսական մամուլն արդեն «Վարշավյանկա» դասի այդ սուզանավը անվանել է  «ամենից անաղմուկն աշխարհում»:

«Վարշավյանկա» 636,3 նախագծի չորրորդ սուզանավը՝ «Կրասնոդար» անվանումով, արդեն շահագործման է հանձնվել: Ռուսաստանի ռազմածովային  հրամանատարությունը նախատեսում է մինչև 2016 թ. վեց այդպիսի սուզանավեր կառուցել, որոնք կընդգրկվեն ՌԴ  Սևծովյան նավատորմի կազմում: