Ֆրանսիայում հայերին չեն ընդունում, ապրելու իրավունք չեն տալիս, քանի որ համարում են Հայաստանը կանաչ գոտի, որն օր օրի ծաղկում է


18:57 , 30 ապրիլ, 2015

Ֆրանսիայում և ոչ միայն հայերին չեն ընդունում, ապրելու իրավունք չեն տալիս, քանի որ համարում են Հայաստանը կանաչ գոտի, որն օր օրի ծաղկում է ու բարգավաճում: Հետաքրքիր է՝ էդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ վաճառում իրենց բնակարաններն ու օտար երկրներում բարեկեցիկ կյանքի ակնկալիքով ապրում։ Կամ ինչո՞ւ է Սփյուռքի նախարարը հայտարարում, որ բարձր աշխատավարձ ունենալու համար մեր սփյուռքահայերը պիտի որոշակի գումար ներդնեն մեր բանկերում (տվյալ դեպքում գումարը հստակեցված էր): Կամ ինչո՞ւ հենց մեր նախարարներն իրենց գումարները չեն պահում հենց մեր բանկերում, որպեսզի տնտեսական աճ լինի։
Մի տեսակ հակասական է ամեն ինչ։