Լեհաստանի հեղինակավոր պարբերականներից մեկն ապրիլի 24-ի համարում միանգամից երկու հոդված է տպագրել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը


17:59 , 30 ապրիլ, 2015

Լեհաստանի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Գազետա վիբորչա» թերթը, 2015 թվականի ապրիլի 24-ի համարում միանգամից երկու հոդված է տպագրել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, իսկ 2015 թվականի ապրիլի 20-ին թերթի հետ հրատարակել է հատուկ ներդիր՝ նվիրված հայերի ցեղասպանությանը: