14:27 , 30 ապրիլ, 2015
Հասարակական տարածում է գտել մի տեղեկատվություն, համաձայն որի՝ Լիբիայից եկող նարնջի մեծ խմբաքանակ են առգրավել, որը սրսկված է եղել ՄԻԱՎ վարակով: Այս տեղեկատվությունն ակտիվ քննարկվում է նաև ֆեյսբուքում։ Իրավիճակին պարզաբանում տալու համար Blognews.am–ը խոսեց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի հետ, ով նշեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Այդպիսի բան հնարավոր չէ: ՄԻԱՎ վարակը շատ անկայուն է արտաքին միջավայրում և շատ արագ ոչնչանում է: Այն միայն փոխանցվում է սեռական ճանապարհով, մորից պղտին և ներերակային ճանապարհով: Եթե անգամ այդպես լինի, և ուտեն նարինջը, ապա վարակը կարող է քայքայվել օրգանիզմում և որևէ խնդիր չի հարուցի»: