Մեծ Բրիտանիայի ամենաամրակազմ միանման երկվորյակները (PHOTO)


15:00 , 30 ապրիլ, 2015

Այս միաբջիջ երկվորյակները՝ Թրեվոր և Դելրոյ Թոմասները, 15 տարեկանից միասին հաճախում են մարմնամարզության։ Տղաներն այժմ արդեն 35 տարեկան են։ Դելրոյը ճարտարապետ է, իսկ Թրեվորը՝ ճարտարագետ։

Architect Delroy (left), and civil engineer Trevor (right), both from Woodford Green, both took home titles at the Miami Pro World fitness championships with Delroy awarded an MP Pro card and Trevor winning an MP Elite Pro card

Նրանք երկուսն էլ վերջերս մասնակցում էին «Miami Pro World» ֆիթնեսի առաջնությանը և վերադարձան մեդալներով։ Նրանք ֆիթնեսի տարբեր առաջնություններից 7 տիտղոս ունեն։ Ֆիթնեսն ու տքնաջան մարզումներն այս մկանուտ երիտասարդների կյանքի անբաժան մասնիկն է դարձել։ Նրանք սկսել են իրենց սպորտային կարիերան ինտենսիվ տնային մարզումներից, այնուհետև հաճախել մարզադահլիճներ ու սկսել զբաղվել ֆիթնեսով պրոֆեսիոնալ մակարդակով։ Նրանք երկուսով մշակել են մարզումների հստակ կարգ ու վարժությունների համալիր, որը հնարավոր կլիներ իրականացնել տան հետնաբակում։

The twins hold a lot of their trophies, which theyll add to their already bulging cabinet

Գեղեցիկ ու ամրակազմ մարմին ունենալու ցանկությունը տղաներին փոխանցվել է իրենց մայրիկից, ով կանոնավորապես հաճախում էր մարզումների ու երեխաներին ևս խրախուսում էր առողջ ապրելակերպ վարել։ Տղաները խուսափում են արհեստական խթանիչներից ու բնական ճանապարհով են հասնում ցանկալի արդյունքին, իսկ ցանկալի արդյունքը գեղեցիկ ու առողջ մարմին ունենալը և իրենց օրինակով այլոց ոգեշնչելն է։ Մի շարք ուժային մարզաձևերում խթանիչների օգտագործումը բավականին լայն տարածում ունի։

Delroy (left) and Trevor Thomas (right), 35, from east London have trained together every day for 20 years in pursuit of the most outstanding natural physiques

Տղաներն ակտիվ քարոզարշավ են տանում այս վտանգավոր թրենդի դեմ։ Հարցազրույցի ընթացքում Թրեվորն ասել է.

Մրցույթներն ու առաջնությունները պետք է մարդու բնական կարողությունների փորձարկումը լինեն։ Սա հավասար հնարավորություններ է ստեղծում մրցակիցների համար, այսինքն՝ մրցակիցներից ոչ ոք անարդար ճանապարհով առավելություններ ձեռք չի բերում։

Delroy strikes a pose, showing off his defined musculature at the Miami Pro fitness competition

Դելրոյը մրցույթի ժամանակ

Trevor does his best basketball player impression while showing off bulging biceps in Miami

Թրեվորը մրցույթի ժամանակ

Չնայած որ երկու եղբայրները ջրի երկու կաթիլի պես նման են իրար, նրանք չեն խուսափում իրար հետ մրցակցությունից։ Այնուամենայնիվ, սպորտային մրցակցությունը չի խանգարում նրանց համագործակցել ստերոիդների օգտագործման դեմ պայքարում։ Նրանք միշտ միասին են մարզվում։ Տղաները նշում են, որ իրենց միջև առողջ մրցակցություն է ընթանում, ուստի հարկ եղած դեպքում նրանք օգնում ու խրախուսում են միմյանց մարզումների ժամանակ։

Trevor dons peach-coloured swimming trunks to show off his all-natural physique on the stage

Մենք ամեն օր օրը երկու անգամ մարզվում ենք՝ մի անգամ առավոտյան ու մի անգամ երեկոյան՝ աշխատանքից հետո։

Delroy practices his lifting techniques at the gym, training in one of the twinstwice-daily sessions

Ամրակազմ երկվորյակներին դուր է գալիս իրենց արտաքին նմանությունը, ուստի նրանք գրեթե միշտ հավասար ժամանակ են տրամադրում մարզումներին՝ միանման կազմվածքը պահպանելու համար։ Նրանք ծրագրում են բուռն սպորտային կարիերա ծավալել գալիք տարում և մասնակցել բոդիբիլդինգի մի քանի մրցույթների։ Արդեն 20 տարի է, ինչ եղբայրները մարզվում են միասին ու կանգ առնելու մտադրություն չունեն։ Դե ինչ, նոր մարզական  ու անձնական հաջողություններ մաղթենք տղաներին։  

Trevor puts his muscles through their paces in one of the twins intense training sessions