Կառավարության անդամները նաև դրամահավաքով կաջակցեն զինծառայողին


12:50 , 30 ապրիլ, 2015

Վերջին շրջանում մամուլում և համացանցում ակտիվ շրջանառվում է սահմանագծին 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման հետ կապված խնդիրը:

Պաշտպանության նախարարության ջանքերով արդեն մեկ անգամ վերջինս արտերկրում բուժման կուրսեր է անցել, սակայն դա բավարար չի եղել՝ լիարժեք բուժում ապահովելու համար:

Վարչապետն այսօրվա կառավարության նիստում անդրադարձել է թեմային՝ տեղեկացնելով, որ կառավարության անդամները նաև դրամահավաքի միջոցով են միանում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր միջոցներով օգնում են զինծառայողին ու նրա ընտանիքին՝ Գևորգի լիարժեք բուժումն ապահովելու նպատակով: