13:06 , 30 ապրիլ, 2015
Pastinfo.am-ը գրում է.
«Ձախ նախաբազկի միջին երորրդականի առաջնային մակերեսի կտրված վերքեր» ախտորոշմամբ այսօր կեսգիշերին թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա մի աղջիկ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և հիասթափված լինելով իր ապրելակերպից և կյանքի պայմաններից` ինքնասպանություն գործելու նպատակով՝ իր մոտ եղած սրիչով կտրել է ձախ նախաբազկի երակները: