Ինչպե՞ս ամուսնացրին Սոս Ջանիբեկյանին և Աննա Գրիգորյանին


12:28 , 30 ապրիլ, 2015

Երեկ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում դերասան Սոս Ջանիբեկյանն ու մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը հարսանեկան իրավիճակում են. խոսակցություններ են պտտվում, թե նրանք գաղտնի ամուսնացել են: Երկրպագուներն արդեն հյուսում են նրանց գաղտնի սիրավեպի պատմությունը:

BlogNews.am-ը խոսեց Աննայի հետ` ճշտելու, թե ինչ լուսանկարներ են դրանք: Մոդելի խոսքով` այժմ չի կարող խոսել որևէ բանի մասին: Մեր ճշտող հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Սոս Ջանիբեկյանի հետ, նա ասաց` ընկերական: Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան` հաղորդավարուհին նշեց. «Իրականում հարսանիք չի եղել, մենք ընկերական հարաբերություններ ունենք, անձնական որևէ բան չի կապում մեզ»:

Հարցին` արդյոք լուսանկարներն արվել են նոր նկարահանվող «Կնքահայրը» ֆիլմի ժամանակ, Աննան պատասխանեց. «Որևէ բանի մասին խոսելու իրավունք այժմ չունեմ»:


Ամալյա Հովհաննիսյան