08:26 , 30 ապրիլ, 2015Wedding.am-ը գրում է.
Այսօր արքայազն Վիլիամն ու դքսուհի Քեյթը տոնում են իրենց հարսանիքի 4-ամյակը, և Wedding.am-ը ձեզ է ներկայացնում փաստեր, որոնք մինչև այսօր չեն ներկայացվել հանրության ուշադրությանը:
Դա, անշուշտ, դարի ամուսնությունն էր: Նրանց պսակադրման արարողությանը հետևում էին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, այդ ամուսնության համար տոնակատարություններ կազմակերպվեցին երկրի բոլոր անկյուններում, հազարավոր մարդիկ հավաքվել էին Լոնդոնի փողոցներում՝ գեթ մեկ վայրկյան տեսնելու արքայական հարսանիքը:
Եվ այսպիսով, ներկայացնում ենք 10 փաստ, որոնք, դուք հաստատ, դեռ չեք կարդացել:
1. Քեյթի ծաղկեփունջը կազմված էր հովտաշուշանից, հակինթից, բաղեղից և Քաղցր Վիլիամ կոչվող ծաղկատեսակներից: Համաձայն արքայական ավանդույթների՝ նա իր ծաղկեփնջում ներառեց նաև Վիկտորիա թագուհուն պատկանած այգում աճող մրտենու ծառից մի ճյուղ: Այն համարվում է սիրո բույս, երկար և երջանիկ ամուսնության գրավական: Պսակադրությունից հետո ճյուղը տնկեցին հարսնացուի այգում:
2.Քեյթը ամուսնացավ 29 տարեկանում: Իհարկե, այնքան էլ «ծեր» չէ, բայց նա դարձավ ամենամեծ տարիքով արքայական հարսնացուն: Ամենաերիտասարդ հարսնացուն Իզաբելլա Վալուան էր, ով Ռիչարդ 2-րդի հետ ամուսնացավ 6 տարեկանում՝ 1369 թվականին: Քեյթը իր սկեսույր-մայրիկի՝ Դիանայից հետո երկրորդ արքայական հարսնացուն էր, որ ամուսնալիս օրիորդ չէր:
3.Քեյթը և Ուիլիամը իրենց հարսանեկան տորթը պատվիրեցին Ֆիոնա Քերնսի մոտ: Նրանք ցանկացել էին, որ տորթը պատրաստվի արքայազնի սիրելի բաղադրատոմսով: Քաղցր կախարդանքը պատրաստվեց ավելի քան 17.000 շոկոլադե թխվածքաբլիթից:
4.Քեյթի հարսնաքույրը իր քույրն էր՝ Պիպան: Բացի այդ նա ուներ ևս 4 հարսնաքույր, ներառյալ Ուիլիամի 3-ամյա հրաշք սանիկը, ով ամեն անգամ փակում էր փոքրիկ ականջները, երբ հավաքված բազմությունը բղավում էր ոգևորվածությունից: Հարսնաքույրերը կրում էին Nicki Macfarlane-ի զգեստները, ով հայտնի որպես հարսնաքույրերի լավագույն ոճաբան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ