Քաղքենին ոչինչ ավելի բարձր չի գնահատում, քան իր «ես»-ը. Հերման Հեսսե


00:53 , 30 ապրիլ, 2015

Քաղքենին ոչինչ ավելի բարձր չի գնահատում, քան իր «ես»-ը (անշուշտ, թույլ զարգացած): Այսինքն` լիարժեքության հաշվին նա հասնում է ապահովության և անվտանգության, Աստծով ներշնչվելու փոխարեն ունենում է խղճի հանգստություն, զվարթության փոխարեն` վայելք, ազատության փոխարեն` հարմարավետություն, մահացու տապի փոխարեն` հաճելի ջերմաստիճան: Ուստի քաղքենին իր էությամբ կյանքի հանդեպ թույլ մղումներ ունեցող արարած է, վեհերոտ, որ վախենում է գոնե ինչ-որ չափով իր «ես»-ի հույսին մնալ, հեշտությամբ կառավարվում է…
…Քաղքենիության ներսում մշտապես առկա են մեծ քանակությամբ ուժեղ և վայրի բնավորություններ:

Հերման Հեսսե՝ «Տափաստանի գայլը»