Esem.am-ը գրում է.
ESem.am-ի հետ ունեցած նախորդ զրույցի ընթացքում երգչուհի Սիլվա Հակոբյանը նշել էր, որ առաջիկայում կներկայացնի զուգերգ ոչ հայ երգչի հետ, որի բացառիկ մանրամասներն էլ առաջինը մեզ կհայտնի: Հավատարիմ մնալով իր խոստմանը, Սիլվան ESem.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ծնվել իր և իտալացի երգիչ Պատրիցիո Բուանեի համագործակցությունը, ինչ երգ են միասին կատարել և այլն:
Երգչուհու փոխանցմամբ`բոլորին քաջ հայտնի «Ով սիրուն, սիրուն» երգն իրենք ներկայացրել են իսպաներեն լեզվով և իրենց մոտեցմամբ։ «Պատրիցիոն մեծ սեր ու ճանաչում ունի ոչ միայն իր համաերկրացիների կողմից, այլև ողջ Եվրոպայում: Նա հիմնականում երգում է բոլոր ազգերի ամենաճանաչված ու ամենից շատ երգված երգերը, և հենց իր առաջարկն էր երգել այս երգը ինձ հետ միասին։ Ի դեպ, նա նույն նամակը մի քանի անգամ էր ուղարկել ինձ, որում հիմնականում ասված էր, որ շատ է հավանում իմ ձայնը և այս երգը որպես զուգերգ միայն ինձ հետ է պատկերացնում»,-մանրամասնեց Սիլվան:
մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ