Օզբիլիսը կտուգանվի Յակինի հասցեին արած արտահայտությունների համար


13:48 , 29 ապրիլ, 2015

large1in.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կտուգանվի ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հասցեին արած արտահայտությունների համար: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: Տեղեկացնում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ Օզբլիսը հայտարարել էր, որ մարզիչն իրեն հիմնական թիմում չի ընդգրկում այն պատճառով, որ ինքը հայ է, իսկ նա՝ թուրք:

Արազը նաև նշել էր, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, մարզիչն իրեն ուղարկել էր երկրորդ թիմ, պնդելով, որ ինքը վնասվածք ունի ու լիովին պատրաստ չէ ծանրաբեռնված մարզումներին: