«Բավարիա»-«Բորուսիա»` 1:1 (1:3, 11մ). «Բորուսիա»-ն եզրափակչում է


01:30 , 29 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

11074372_1135775996434379_6715926072623881586_n

Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:

Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Հաջողակ գտնվեցին Յուրգեն Կլոպի սաները:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ եզրափակչում «Բորուսիա»-ն կմրցի «Արմինիա»-«Վոլֆբուրգ» զույգի հաղթողի հետ

«Բավարիա» – «Բորուսիա»` 1:1 (1:3, 11մ)

1:0 Լևանդովսկի (30՛), 1:1 Օբամեյանգ (75՛)

Հեռացում՝ Կամպլ (108՛)