200 տարվա դեղամիջոց՝ ականջի ցավի դեմ


00:22 , 29 ապրիլ, 2015

200 տարվա դեղամիջոց՝ ականջի ցավի դեմ168.am-ը գրում է.

Ականջի ցավն ի հայտ է գալիս ոչ միայն մեծահասակների մոտ, այլև՝ երեխաների: Ականջի ցավը, կամ, այսպես կոչված, օտալգիան, կարող է առաջ գալ կա՛մ մեկ ականջում, կա՛մ երկուսում միաժամանակ:

Ականջի ցավի ամենատարածված պատճառները

Օտար մարմին ականջի մեջ

Շամպուն կամ ջուր ականջի մեջ Սուր կամ քրոնիկ ականջի բորբոքումներ

Ճնման տատանման պատճառով ականջի վնասվածքներ

Ականջի ծծմբախցանի պատճառով (ушная сера)

Ականջի ցավը հազվադեպ կարող է ի հայտ գալ Ատամի վնասվածքներից Ատամի բորբոքումներից

Վնասված թմբկաթաղանթի պատճառով

Ականջի ուղիների էկզեմայից

healthyfoodstar.com-ը ներկայացնում է 200 տարվա դեղամիջոց, որը կօգնի ազատվել ականջացավից: Ընկույզը զգուշորեն բացեք, հանեք միջուկը և ընկույզի կեղևի մեջ ձեթ լցրեք: Կեղևը տեղադրեք տաքացրած կրակի վրա և թողեք 2 րոպե: Այս գործողությունը պետք է զգույշ կատարել, որպեսզի ձեթը չթափվի:

Սա կշատացնի ձեթի բուժիչ հատկանիշները: Ընկույզի կեղևը յոդ է արտադրում, որը միաձուլվում է ձեթի հետ: Ստացված ձեթն այնուհետև հավաքեք և զգուշորեն դրեք ականջի խոռոչի մեջ: Ցավն անմիջապես կհանգստանա: