100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները


13:37 , 28 ապրիլ, 2015

Միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլը հաջորդ անգամ Հայաստանի մասին այսքան շատ կխոսի մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք: Վստահ եմ` նույն արդյունքը կունենանք: Եթե ոչ ավելին:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն, ի թիվս այլ հարցերի, նաև հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները: Շատ լավ երևաց, թե թրքական աշխարհի դեմ պայքարում միջազգային աջակցության ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Այս ամենը պետք է հաշվի առնել ու դնել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Փորձը ցույց տվեց, որ հստակ ձևակերպված պահանջները լավ էլ բավարարվում են: