Տապակած պանրի սիրահարներն առավել հետաքրքիր կյանք են վարում


10:20 , 28 ապրիլ, 2015

nphoto14295133141in.am-ը գրում է.

Ամերիկյան սոցիալական ցանցի անցկացրած հետազոտությունը հետաքրքիր օրինաչափություն է գտել տապակած պանրի և կենսաձևի միջև։ Պարզվել է, որ սենդվիչում պանիրը հալեցնելու սիրահարները առավել հագեցած կյանք են վարում: Նրանց 84 տոկոսը մշտապես ճամփորդում է, իսկ 81 տոկոսը զբաղվում է բարեգործությամբ՝ գրում է Kedem-ը:

Նրանք, ովքեր չեն սիրում տապակած պանիր, այդ ցուցանիշները զգալիորեն ցածր են: Բացի այդ, տապակած պանրի նկատմամբ սերը կապված է սիրային հաջողությունների հետ: Նման պանրի սիրահարներից 32 տոկոսի շրջանում ինտիմ հարաբերությունները լինում են ամսական 6 և ավելի անգամ: Գիտնականները սրա պատճառը դեռևս չեն պարզել: