Գրիգոր Նարեկացու նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և պետք է հնարավորություն տալ մարդկանց կարդալ կամ լսել նրա ստեղծագործությունը


17:10 , 27 ապրիլ, 2015

Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական եկեղեցու վարդապետ, և Նարեկացին դարձավ քրիստոնյա աշխարհի 36-րդ վարդապետը:
Կարծում եմ՝ ճիշտ կլինի Նարեկացու «Մատյան ողբերգությունը» հասանելի դարձնել աշխարհի բոլոր ազգերին՝ թարգմանելով այս հրաշք գործը բոլոր լեզուներով:

«Նարեկը» արդեն կա նաև աուդիոգիրք տարբերակով հայերենով և ռուսերենով (այն կարող եք գտնել audiobook.am կայքում) և ճիշտ կլինի այլ լեզուներով ևս ունենալ Նարեկացու աուդիոգիրքը: 
Ի դեպ, հայերեն տարբերակը կարդում է Գուժ Մանուկյանը: 
Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու նկատմամբ հետաքրքրությունը, վստահ եմ, շատ մեծ է, և պետք է հնարավորություն տալ մարդկանց կարդալ կամ լսել նրա անմահ ստեղծագործությունը: