Տղամարդը ուռուցքը շփոթել է հղիության հետ


14:43 , 27 հոկտեմբեր, 2012

Տղամարդն ուռուցքը շփոթել է հղիության հետ

Օրերս չինացի 48-ամյա Վան Քիջոն դիմել է Խունան շրջանի կլինիկա ու բժիշկներին հայտնել, որ վերջին ամիսներին որովայնը սկսել է մեծանալ ու նման է հղի կնոջ որովայնին: Տղամարդը վախեցել է, թե օրերից մի օր կարող է ծննդաբերել: Հետազոտությունը ցույց է տվել, որ Քիջոն 20 կգ ուռուցք ունի, և որ վիրահատությունը հեշտ չի լինի, քանի որ մնացած օրգանները ևս մեծացել են:

'Չնայած մեծ ռիսկին, մեզ հաջողվեց հեռացնել ուռուցքը և Քիջոն կարող է 2 օրից դուրս գրվել' ,- հայտնել են բժիշկները,- տեղեկացնում է Lifenews-ը: