Տերն այս խելացի շնից սարքել է ինչ-որ խաղալիք և գումար է վաստակում


12:07 , 27 ապրիլ, 2015

Էսօր արդեն մի քանի հոգու մոտ տեսա էս դալմատինի հետ նկարներ... Քաղաքում մի քանի անգամ տեսել եմ բերանում միշտ ծաղիկ ման տվող այս շանը, իսկ հիմա երևի արդեն սեզոն է, ինչպես տեսնում եմ՝ հատուկ ստենդ է սարքել տերը Հյուսիսային պողոտայում նկարվելու համար... Գիտեք, հենց սկզբից էլ ու մինչև հիմա մոտս շատ ոչ միանշանակ մոտեցում է այս հարցին... Մի կողմից շունը մեղքս գալիս է, որ ստիպված է սաղ օրը ծակիներ ման տալ բերանով, աչքերը մի տեսակ տխուր են թվում շատ... Տերն այս խելացի շնից սարքել է ինչ-որ խաղալիք և գումար է վաստակում դրա վրա... Մի տեսակ անդուր է թվում շան հանդեպ նման վերաբերմունքը: Բայց որ մյուս կողմից ես նայում, մարդը փող չունի հաստատ, ու սա երևի հազվագյուտ միջոցներից է փող աշխատելու... Եթե այլ պարագայում ինքն էլ, շունն էլ սոված էին նստելու, ապա էս դեպքում ստացվում ա, որ շունն իր տաղանդով կերակրում է երկուսին էլ... Իհարկե, սա այն դեպքում, երբ բացառում ենք այն, որ կարող ա շանը նորմալ չի կերակրում, կամ ծեծելով է սովորեցրել ծաղիկներ տանել... Նման տխուր սցենարները բացառելիս կարծես թե այդքան էլ վատ բան չէ... Եսիմ, հիմա էլ չեմ կարողանում միանշանակ կարծիք հայտնել... Երեխաներն ուրախանում են, տերը գումար է աշխատում, շան զգացումները հայտնի չեն... Հուսանք, որ ինքն էլ ա էս ամեն ինչի արդյունքում իրեն երջանիկ զգում, և աչքերը ոչ թե տխուր են, այլ մտահոգ...