Յացենյուկը կոչ է անում ԵՄ-ին՝ պաշտպանական զենքեր տրամադրել Ուկրաինային


04:57 , 27 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

YAtsenyuk

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արևմտյան երկրներին կոչ է արել պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուսատաալիքը:

«Տվե՛ք մեզ զենք պետության պաշտպանության համար, քանի որ մենք պաշտպանում ենք մեր սահմանները: Մենք այսօր պահպանում ենք աշխարհի և Եվրոպական միության խաղաղությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` միակ ճիշտ ելքն այն է, երբ բոլորը միասնական են աշխարհը պաշտպանելու հարցում:

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել էր, որ Ուկրաինա զենք մատակարարելու հարցը կարող է վերանայվել ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: