Նյու Յորքում հայ ցուցարարի վրա հարձակում է իրականացվել (Photo)


15:55 , 26 ապրիլ, 2015

1in.am-ը գրում է.

Նյու Յորքում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ցույցի ժամանակ ազգությամբ թուրք տղամարդը հարձակվել է ցուցարար Սեդրակ Բալաբանյանի վրա։ Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն և հավելում, որ մեգապոլիսի ոստիկանները, ովքեր ականատես են եղել տեղի ունեցածին, ձերբակալել են չարագործին։

Հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ Բալաբանյանը հատելիս է եղել Մանհեթենի 3-րդ պողոտան։ Թուրք ցուցարարը նրան հրել է դեպի բանուկ փողոց, որտեղ առջևից եկող մեքենան հարվածել է Բալաբանյանին։ Վերջինիս երկու ոտքերը կոտրվել են։ Բալաբանյանը հոսպիտալացվել է և ենթարկվել վիրահատության։