Ford-ը հետ է կանչում մոտ 400 հազար մեքենա՝ դռան կողպեքի անսարքության պատճառով


10:30 , 25 ապրիլ, 2015

2014-Ford-Fusion-626x3821in.am-ը գրում է.

Ամերիկյան ավտոարտադրող Ford Motor-ը հայտարարել է ԱՄՆ-ում 390 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին՝ դռան կողպեքի մեխանիզմի աշխատանքում թերություն ի հայտ բերելուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հետկանչը տարածվում է Ford Fiesta, Ford Fusion և Lincoln MKZ մոդելների վրա, որոնք արտադրվել են Մեխիկոյում 2012-14թթ։

Ընկերությունում հայտարարել են, որ թերության հետևանքով այդ մոդելների դռները կարող են ընթացքի ժամանակ բացվել։

Ավտոարտադրողի տվյալներով՝ թերության հետևանքով արդեն 2 մարդ վնասվածք է ստացել։