Ստրասբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ


22:21 , 24 ապրիլ, 2015

Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Նախ՝ քաղաքի կենտրոնական մասից սկսվեց քայլարշավ, որն անցավ Թուրքիայի դեսպանատան մոտով։ Այդուհետ՝ Ստրասբուրգում ՀՀ ներկայացուցչությունը, հայ համայնքի ներկայացուցիչները և ԵխԽՎ հայկական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Ստրասբուրգի՝ զոհերի հիշատակի հուշակոթողին։ Երեկոյան Ստրասբուրգի եկեղեցում կհնչի հոգևոր երաժշտություն՝ ի հիշատակ սրբադասված անմեղ զոհերի հոգիների խաղաղության։