Թուրքիան է հայ-ադրբեջանական խնդիրը դարձնում հայ-թուրքական


20:39 , 24 ապրիլ, 2015

Դավութօղլուի այն հայտարարությունը, որ ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ ՀՀ-ում գտնվելը կասկածի տակ է դնում Մինսկի խմբի անկողմնակալությունը, մի՞թե չի փաստում, որ հայ-ադրբեջանական խնդիր գոյություն չունի, այլ գոյություն ունի հայ-թուրքական խնդիր, և դա ոչ թե մենք ենք ասում, այլ թուրքերը: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Թուրքիայի նման մոտեցմանը: