Թուրքական վերնախավի վերջին հայտարարությունները լուրջ զայրացրել են ադրբեջանցիներին


17:23 , 24 ապրիլ, 2015

Թուրքական վերնախավի վերջին հայտարարությունները լուրջ զայրացրել են ադրբեջանցիներին: Մասնավորապես Էրդողանի` Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հետնորդներին ցավակցելու լուրն ադրբեջանցիներին խառնել է իրար: Մեկնաբանություններում Էրդողանի երեսին անխնա ցեխ են շպրտում: Էլ ծախու արարած, էլ հայի լամուկ, էլ հայերին ծախված: Փաստորեն իրոք Ադրբեջանն ավելի է անհանգստացած Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով: Մեկը հարցնող լինի, թե ձե՞զ ինչ: