Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել են չորս տարվա ազատազրկման


18:49 , 26 հոկտեմբեր, 2012

Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ, կնամոլ և կնամեծար Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտեց չորս տարվա ազատազրկման: Դոն Սիլվիոն մեղավոր է ճանաչվել «Մեդիասեթ» ընկերության հայտնի գործով ֆինանսական չարաշահումներ թույլ տալու համար: