Հայկ Դեմոյանը թուրք լրագրողներին 2 բացառիկ փաստաթուղթ է ցույց տվել


16:26 , 24 ապրիլ, 2015

Շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան նոր ցուցադրության հետ: Օգտվելով այս առիթից՝ երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի նրանց ուշադրությանը. առաջինը Էնվերի ստորագրությամբ կապիտան Սարգիս Թորոսյանին զինվորական պարգևի արժանացնելու հրամանն է, իսկ մյուսը 1915 թ. թուրքական կառավարության կողմից հայերի ունեցվածքի բռնագրավման օրենքն է: Փաստաթղթերի բնօրինակները պահվում են Հայոց ցեղասպանության թանգարանում: