Պետք է պարտադրենք աշխարհին ընդունել այն, ինչը չընդունելն անընդունելի է


16:16 , 24 ապրիլ, 2015

100 տարվա պատմության պարտավորություն ու 1.500.000 հայ, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին, սակայն 100 տարի անց մենք դեռ կանք ու այսօր հավաքել ենք ողջ աշխարհը մեր շուրջ: Մենք հայ ենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, և Ապրիլի 24-ն այն օրն է, երբ մենք ազգովի միավորվում ենք ու ցույց տալիս բոլորին, որ չեն կարող մեզ վերացնել:
Հայոց ցեղասպանության լուրն այսօր հայտնում են աշխարհի մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչը, անկախ Թուրքիայի կամքից, հիշվելու և տպավորվելու է ազգերի մեջ՝ որպես ցեղասպանության դեմ պայքարի միջազգային օր: Մենք կանք ու պետք է լինենք, պետք է պարտադրենք աշխարհին ընդունել այն, ինչը չընդունելն անընդունելի է:
Հավերժ հիշատակ......