Ցեղասպանության 100-րդ տարելիցը համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Միջազգային մեդիա հարթակում բավականին շատ խոսվում ու քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման:
Այս պահին Ծիծեռնակաբերդի անցուդարձն ուղիղ միացումով հեռարձակվում է CNN, Мир, France 24, Euronews և Россия-24 ալիքներով:
Բացի դա, սոցկայքերում բավականին շատ քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման: Այս պահին ռուսական թվիթերում #ГеноцидАрмян հեշթեգն ակտուալ թեմաներում առաջին հորիզոնականում է:
Նույն ձևով Թուրքիայում տրենդային թեմաներից մեկը վերաբերվում է Ցեղասպանության թեմային, իսկ Ֆրանսիայում` 2 տրենդային թեմա՝ #Armenie և #genocide1915:
Կարծում եմ՝ մինչև օրվա վերջ այս թեմային անդրադարձող միջազգային լրատվամիջոցների թիվը կաճի: