Արաս Օզբիլիս. Չեք կարող թաղել ճշմարտությունը (ֆոտո)


13:04 , 24 ապրիլ, 2015

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ում կատարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող գրառում:

«Դուք չեք կարող թաղել ճշմարտությունը»,- գրել է 25-ամյա ֆուտբոլիստը` տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա ստացել էր մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։