Մենք պետք է ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարիքն անվանենք իր անունով. Գարի Կասպարով


12:42 , 24 ապրիլ, 2015

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ։

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ինչպես և բոլոր մեծ չարագործությունները, դժվար է առերեսվել դրան։ Չարիքն աճում է, երբ մենք ամաչում ենք դրանից կամ հրաժարվում ենք ճանաչել այն։ Դա մենք գիտենք պատմությունից։ Այսպիսով, մենք պետք է ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարիքն անվանենք իր անունով, հատկապես, երբ դա վերաբերում է 20-րդ դարի ցեղասպանությունների «մորը»:

Ինչպե՞ս մենք կարող ենք պայքարել մեր օրերի չարիքների հետ, եթե մենք քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի վհուկներն ապրում են հարյուր տարի անց»: