Հայաստանը մասնակցեց միջազգային կինոփառատոնի


15:42 , 26 հոկտեմբեր, 2012

Վերջերս Հայաստանում Արտաշես Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ անկախ ֆիլմերի համահայակական փառատոնը: Փառատոնը Հայաստանի համար արդեն ավանդական է դարձել: Այն անցկացվում է, որպեսզի հայերի նկարահանած լավագույն ֆիլմերը` Հայաստանից և արտերկրից, ցուցադրվեն միջազգային «UNICA» կինոփառատոնում, որը ամեն տարի տեղի է ունենում տարբեր երկրներում: Այս տարի որպես «UNICA»-ի անցկացման վայր ընտրվել էր Բուլղարիայի Ռուսսե քաղաքը:
Բուլղարիայի Ռուսսե քաղաքում բացման արարողությունը տեղի ունեցավ հատուկ շքերթով, որին հայկական պատվիրակությունը ներկայացավ ազգային տարազով: Շքերթին ներկա էր նաև Բուլղարիայում հայկական եկեղեցու առաջնորդը: 34 երկրների մեջ Հայաստանը պատվով նվաճեց 7-րդ տեղը` վերցնելով մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: