Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է Հայաստանի հաշվին, իսկ մենք շնորհավորում ենք Թուրքիայի Հանրապետության օրը


15:09 , 26 հոկտեմբեր, 2012

Ճիշտն ասած, չեմ ընկալում էն տրամաբանությունը, որով իրեն ՀՀ նախագահ համարող անձը իրեն պարտավոր է համարում շնորհավորել Թուրքիայի Հանրապետության օրը: Նույնիսկ եթե համարում ես, որ շատ կարեւոր է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելը (չնայած թարմ փորձը ցույց է տալիս, որ դա ամենեւին էլ այդքան հեշտ չէ, որքան պատկերացնում էր իրեն պաշտոնական քարոզչությունը 2009-ին), ամենեւին էլ պարտադիր չէ դա անել ի հաշիվ սեփական արժանապատվության: Ավելին, հենց արժանապատվություն չունեցողի հետ է՛լ ոչ ոք հաշվի չի նստում: Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է Հայաստանի հաշվին, միլիոնավոր հայերի կյանքի հաշվին, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հաշվին, մեր հայրենիքի փլատակներում, և մենք չէ, որ պետք է շնորհավորենք այդ «տոնը»: