Ցեղասպանության թեմաներով ամբողջ Հայաստանում 1 հոգի է կարողացել հումոր անել


12:44 , 23 ապրիլ, 2015

Ցեղասպանության թեմաներով ամբողջ Հայաստանում 1 հոգի է կարողացել հումոր անել, իսկ շատ-շատերինը կարելի է դիտարկել որպես չստացված սարկազմ, ցինիզմ, անհարգալից վերաբերմունք, մոդայից ետ չընկնելու համար ինքնահաստատման փորձեր և այլն: Ամեն ինչ արժեզրկեցիք, իրականում ես էլ կողմ չեմ եղել ինչպես միջոցառման հետ կապված շատ նախաձեռնությունների, այնպես էլ անմոռուկի գաղափարին, երբեք չեմ կրել թե՛ մեքենայի վրա, թե՛ հագուստիս, բայց լռել եմ՝ գիտակցելով, որ շատ նուրբ թեմա է, ցանկացած խոսք ավելի բացասաբար է ազդելու, քան ուղղակի լռելը: Ով չի տեսել, խորհուրդ կտամ՝ նայի 10 տարի առաջ բեմադրված Վարդան Պետրոսյանի «Վերելքը»: Տեսեք՝ որն է իսկական պրոֆեսիոնալիզմը, որտեղ պետք է ծիծաղել, որտեղ՝ լացել: