ՀՀ որոշ քաղաքներում թաց ձյուն է


10:20 , 23 ապրիլ, 2015

Yerevannews.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում, Աշոցքում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզ Ստեփանավան, Տաշիր քաղաքներում` թաց ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: