Երեկվա դիվերսիոն փորձն ադրբեջանցիները տեսագրել են անօդաչու սարքով


01:32 , 23 ապրիլ, 2015

Երեկ ադրբեջանցիները տարածել են մի տեսագրություն, նկարահանումները կատարել են անօդաչու սարքի միջոցով: Իրենք Իսրայելից գնում են էդ սարքերը, իսկ դրանք օգտագործում են թուրք հրահանգիչները: Նրանք իսկապես հաջող գործողություն են իրականացրել, զոհեր չենք ունեցել, թեթև վիրավորներ կան: Մերոնք երեկ հաղորդել էլ են նրանց դիվերսիոն գործության մասին: Բայց Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այդպես էլ մանրամասներ չի հաղորդել: Ադրբեջանցիների մեկ զոհի մասին հայտնի է արդեն, ունեն մեկ ծանր վիրավոր և ևս մի քանի վիրավորներ: Հայ զինվորներից մեկը հերոսական արարք է գործել: Բայց դրա մասին դեռևս արգելված է խոսել, ինչպես բազմաթիվ այլ պատմությունների մասին: