Առաջին անգամ աշխարհում թողարկվել է կատուների լեզվի բառարանը


23:43 , 22 ապրիլ, 2015

18b91c92f81fe9a8c486271c949771fbMediamonitor.am-ը գրում է.

Ամերիկյան National Geographics պարբերականի կողմից տպագրվել է «Ինչպես խոսել կատուների լեզվով» (How to Speak Cat) գիրքը: Նրա հեղինակ, անասնաբույժ և կենդանիների պաշտպան Հարի Վայցմանը պնդում է, որ կատարելապես տիրապետում այդ ընտանի կենդանիների լեզվին:
Վայցմանի կարծիքով միմյանց հետ շփվելու համար կատուները մլավոցների կարիքը չունեն. ընդհանուր առմամբ նրանք ընդունակ են ավելի քան հարյուր տեսակ ձայներ արձակել, որոնցից ընդամենը 16 մլավոցն է վերաբերվում մարդկանց: Տարբեր տեսակի «Մյաու»-ների միջոցով կատուները իրենց տերերին են հասցնում ցանկությունները` «ինձ հանգիստ թողեք»-ից մինչև «ուտել եմ ուզում»:
Ոչ ձայնային շփման գլխավոր գործիք են հանդիսանում աչքերը և պոչը: Վայցմանի կարծիքով վեր բարձրացրած պոչը դա նման է մարդկանց ձեռքսեղմմանը, իսկ լայն բացված աչքերը մարտահրավեր նետելու ցանկության նշանն է: Փոխարենը, աչքերի դանդաղ թարթելը հակառակը` դա համբյուրի նման մի բան է կատվի կատարմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ