Միացյալ Նահանգները երբեք չի զոհի իր ռազմավարական դաշնակցի շահերը


13:26 , 22 ապրիլ, 2015

Օբամայի աշխատակազմի հայտարարությունը կրկին ապացուցում է, որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»: Միացյալ Նահանգները երբեք չի զոհի իր ռազմավարական դաշնակցի շահերը: Էդ ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնը ծպտուն հանել, երբ Թուրքիան սնում և մեծացնում է Իսլամական պետության գրոհայիններին, անթաքույց հնարավորություն տալիս իր երկրում հանգստանալ ու կազդուրվել տարբեր մուսուլմանական ծայրահեղական խմբավորումների: Մեր հույսը պետք է մեզ վրա դնել, Օբաման էլ, իր նախորդներն ու հաջորդներն էլ նույն ուղեգիծն են բռնելու: Հա, ի դեպ, ցանկացած ոչ արևմտյան երկրի նման վերաբերմունքի պարագայում հիմա մեր տարատեսակ ակտիվիստները հսկայական քաղաքական ղալմաղալ էին սարքել: А здесь слабо?