Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանն անմոռուկներով հուշանվերներ են թողել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության սենյակներում


12:45 , 22 ապրիլ, 2015

Այսօր առավոտյան Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանության սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանն անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակության սենյակում: