Ինքնատիպության մասին


10:15 , 26 հոկտեմբեր, 2012

Որևէ նոր միտք չհասկանալու առաջին պատճառը չկամենալն է: Այդու «կամք» է պետք նոր, դեռ անծանոթ բան տեսնելուց դրան թշնաբար հակազդելու պատրաստակամությունից հրաժարվելու համար: Հասկանալուն խանգարող բնազդների արգելումն այն մշակութային ճաշակն է, որ համառորեն բացակայում է քաղքենիության մոտ, ու նրանց համար երբեմն ստիպված ենք լինում կրկնել, որ գարնանը ծառերը ծաղկում են, աշնանը տերևաթափ է, մարդիկ պարբերաբար սնվում են և նման այլ մտքեր: 

Ինքնատիպությունը ծաղրելը անտաղանդի հաճույքն է: Նա վատ է զգում` ինչից աղքատ է: Ստոր նախանձը, նույնիսկ չնչին իշխանության դեպքում, նրա մեջ հեգնելու պահանջ է ստեղծում: Նա ընդունում է ինքնատիպության առավելությունը, բայց համարում է այն անթույլատրելի, անարդարացիություն` իր հանդեպ: