Ես ոչ մի երկրի շնորհակալություն չեմ հայտնում Ցեղասպանությունն ընդունելու համար


09:29 , 22 ապրիլ, 2015

Էն բոլոր երկրները, որոնք մեկը մյուսի հետևից ընդունում են Հայոց ցեղասպանությունը, մատները մատներին չեն տա հայերի նոր ցեղասպանություն կանխարգելելու համար, ինչպես և հարյուր տարի առաջ չտվեցին: Մեր գոյության միակ հովանավորը ՄԵՐ ԲԱՆԱԿն ա, մեր միակ պաշտպանը ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ա:
Ես ոչ մի երկրի շնորհակալություն չեմ հայտնում էսօր Ցեղասպանություն ընդունելու համար, ես բոլորին մեղադրում եմ հարյուր տարի առաջ ամիսներ ու տարիներ տևած Ցեղասպանության վրա աչք փակելու համար:
Ես շնորհակալ եմ միայն էսօրվա ու վաղվա մեր գոյությունը երաշխավորող ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՈՒ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ։