ВИА Гра-ի երգչուհին մերկացել է ֆիլմում


00:50 , 26 հոկտեմբեր, 2012

Ալբինա Ջանաբաևան իրական կյանքում աչքի է ընկնում համեստությամբ, երբեք չի մեկնաբանում իր անձնական կյանքը և փորձում է հեռու մնալ լրագրողներից: Բայց հանուն ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հետ աշխատելու Վալերի Մելաձեի ընկերուհին որոշել է մերկանալ:
Դա տեղի է ունեցել «Դավաճանություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Ընդ որում, Ջանաբաևայի մասնակցությամբ «անկողնային տեսարաններն» արդեն դիտել են Վենետիկյան կինոփառատոնում: Հենց այստեղ են առաջին անգամ ցուցադրել այս կինոնկարը, որը, սակայն, մրցանակի չի արժանացել։

Հ.գ. Չափից դուրս համեստությամբ է աչքի ընկնում, իսկ այս քայլից հետո նրա համեստությունը կրկնապատկվեց ...