Իվետա Մուկուչյանը զարմացրել է գերմանացի ժյուրիին


23:54 , 25 հոկտեմբեր, 2012

Իվետա Մուկուչյանի ելույթը «Ռադիո Համբուրգը փնտրում է մեգատաղանդ» նախագծի քառորդ ֆինալում:Նախագծի կազմակերպիչներին զարմացրեց ոչ միայն Իվետայի՝ եղանակին հակառակ թեթև հագուստը, այլև նրա վոկալային տվյալները: Ծրագրի ընթացքում Իվետան անդրադարձավ նաև «Հայսուպերսթար» նախագծին՝ ժյուրիին ներկայացնելով Հայաստանում և Գերմանիայում հասարակության մոտեցումների տարբերությունը նմանատիպ ծրագրերի հանդեպ, երբ, օրինակ, ի տարբերություն երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի՝ Գերմանիայում մասնակիցները գտնվում են պապարացիների մշտական հետապնդման թիրախում: Իսկ ելույթի վերջում ժյուրին իր գոհունակությունը հայտնեց, որ Իվետան ապրում և ստեղծագործում է Գերմանիայում ու չի մնացել Հայաստանում, այլապես նա լուրջ հակառակորդ կլիներ Լենայի համար (երևի Լանդրութ-Մայերին նկատի ունեն):
Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց այս նախագիծը, Իվետային մաղթում եմ նորանոր հաջողություններ գերմանական շոու-բիզնեսում, որն, ի դեպ, շատ կարևոր է հատկապես մեզ համար՝ ունենալ հայ երգի ու Հայաստանի պրոպագանդիստը թուրքամետ ու թուրքաշատ Գերմանիայում: Սա նաև թեթև ուղղորդում, միգուցե կգտնվեն մարդիկ, որ կհասկանան, թե ինչ նկատի ունեմ ու համապատասխան քայլեր կձեռնարկեն այս աղջկան Գերմանիայում օժանդակելու ու «առաջ տանելու» համար: 

ՀԳ. Շնորհակալություն ԵՊԼՀ Գերմաներենի ամբիոնին, որ ես հիմա նայում եմ էս տեսանյութն ու հասկանում ;)