Պետք է հստակ գիտակցել, որ 100-ամյակը միայն անմեղ նահատակների հիշատակման օր չէ


19:07 , 21 ապրիլ, 2015

Պետք է վերջապես դուրս գալ մորթված գառան բարդութավորված շրջանակներից և առաջին պլան մղել այն հանգամանքը, որ շատ-շատերը զոհվեցին՝ մինչև վերջին շունչը պայքարելով թշնամու դեմ: 
Հատկապես հիշատակման արժանի է այն փաստը, որ ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են մեծ թվով պատանիներ:
Օրինակ՝ Շապին-Գարահիսարում 14-ամյա Հայկ Թևեքելյանը, հերոսաբար զոհվելով, կարողանում է ետ մղել թուրքերին և փախուստի մատնել նրանց: 
Իսկ հարյուր տարի անց Հայկի հասակակիցների համար, չգիտես ինչու, ողբի հուզառատ երեկոներ են կազմակերպում:
Նրանք չեն զոհվել, որ մենք ողբանք, այլ պայքարենք հանուն Հայաստանի: