Պատառիկ Արցախյան պատերազմից. նախագահ Տեր-Պետրոսյանին զեկուցվում է ռազմաճակատային իրադրությունը


22:02 , 25 հոկտեմբեր, 2012

Լուրերով դիտում էի Ս. Սարգսյանի այցելությունը հակաօդային պաշտպանության մի զորամաս և հիշեցի մի իրական պատմություն: Արցախյան պատերազմի ժամանակ` մի առավոտ, նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին զեկուցվում է ռազմաճակատային իրադրությունը: Զեկուցողը ասում է, որ երկու լուր կա. մեկը` լավ, մյուսը` վատ, և հարցնում, թե որից սկսի: «Սկսիր լավից»,-պատասխանում է նախագահը:«Մերոնք ինքնաթիռ են ոչնչացրել»,-հպարտ հայտարարում է զեկուցողը: «Իսկ ո՞րն է վատ լուրը»,- հետաքրքրվում է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Այդ ինքնաթիռը մեր ինքնաթիռն էր»,-բացահայտում է զեկուցողը:ՃՃՃ