Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև


14:50 , 21 ապրիլ, 2015

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»:

«Բանաձևում նշվում է նաև Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան և Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,- ասել է Պետո Դեմիրճյանը:

Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երևանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը: Մեդիամաքս

Հ.Գ. Հուսամ՝ մինչ ապրիլի 24-ը Ավստրիայի օրինակին մի քանի երկրներ կհետևեն։