07:49 , 21 ապրիլ, 2015Ապրիլի 19–ին ավարտվեց ամենամյա «Միսս Ռուսաստան 2015» մրցույթը։ Հաղթող ճանաչվեց Ուրալի Դաշնային համալսարանի ուսանողուհի Սոֆիա Նիկիտչուկը՝ Եկատերինբուրգից։ Որպես պարգև նա ստացավ սպիտակ ոսկուց և ադամանդներով ու մարգարիտներով պատված թագ, 3 միլիոն ռուբլի, ավտոմեքենա և հնարավորություն՝ ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում։ Մրցույթին մասնակցում էին 50 աղջիկ։

























