Մայրը 10-ամյա դստերը ծեծել է՝ տատիկի տուն գնալու համար


13:12 , 20 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Մայրական տատիկի տուն գնալու համար 10-ամյա դստերը ծեծած մոր գործը, դատարանի որոշմամբ, կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել՝ հաշտության հիմքով:
 
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Մարինա Սարգսյանը 2014թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, մայրական տատի տուն գնալու պատճառով վիճաբանել է անչափահաս դստեր հետ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է դստեր դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
 
Մարինա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: