Վլադիմիր Պուտինի՝ Երևան չժամանելու մասին կասկածները հայության մեջ տարածվում են Լոնդոնի պատվերով


16:33 , 18 ապրիլ, 2015

Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան չժամանելու մասին կասկածները հայության մեջ տարածվում են Լոնդոնի պատվերով: Թեմզայի վրա մինչ օրս չեն կարող հաշտվել հայերի մոտ ռուսամետության բարձր մակարդակի հետ, և բացի այդ՝ նման ապատեղեկատվությամբ անգլիական վարչակարգը փորձում է արդարացնել արքայական ընտանիքի ներկայացուցիչների մասնակցությունը Գալիպոլիի խրախճանքին: Լոնդոնում որոշել են մասնակցել Էրդողանի այս նախաձեռնությանը մի քանի պատճառներով. նախ դրանով կփորձեն հեռու պահել Թուրքիային Ռուսաստանի հետ մերձեցումից, երկրորդը՝ ցույց տալ, թե Եվրամիությանն անդամակցելու բանալին գտնվում է ոչ թե Բեռլինում կամ Փարիզում, որոնք, 100-ամյակի այս օրերին ցուցադրեցին հայության հետ իրենց համերաշխությունը, այլ Լոնդոնում: Սակայն ամենակարևոր փաստն այն է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման հետևում կանգնած է ոչ այնքան Գերմանական կայսրությունը, որքան հենց Մեծ Բրիտանիան: Բնական է, որ իմ այս գրառումը մեծ հակադարձ կհանդիպի անգլաֆիների մոտ, բայց փաստեմ, 1878 թվականին, երբ Սան Ստեփանոյի պայմանագրով Արևմտյան Հայաստանում պետք է բարեփոխումներ կատարվեին, պայմանագրի տապալողը հենց Լոնդոնն էր: Բեռլինի կոնֆերանսում անգլիական դիվանագիտությունը փոխեց հոդվածի բովանդակությունը՝ բարեփոխումները տանելով «համաեվրոպական» հովանու տակ: Փոխարենը Բարձր Դռնից նրանք ստացան Կիպրոսը: 1914 թվականին, երբ Թուրքիան պատերազմի մեջ մտավ, Եգիպտոսն ու Կիպրոսը պաշտոնապես անջատվեցին Օսմանյան կայսրությունից և հայտարարվեցին բրիտանական, որը փաստացի անեքսիա էր: Բացի այդ՝ հայերը խանգարում էին Լոնդոնին Եգիպտոսից Պարսից ծոց ցամաքային կապ ստեղծելու հարցում, քանի որ Մեծ Բրիտանիան անհանգստացած էր, որ Ռուսաստանը, տիրանալով Արևմտյան Հայաստանին, կտապալի այդ նախագիծը: Արդյունքում, թեև գերմանական ներդրումների շնորհիվ կառուցվեց Ստամբուլ - Բաղդադ երկաթգիծը, 1918 թվականից այն ծառայեցվեց բրիտանական միապետությանը, քանի որ Պաղեստինի, Հորդանանի, Իրաքի վրա «հովանավորություն» ստանալուց հետո Եգիպտոսից Պարսից ծոց ցամաքային կապը դարձավ իրականություն: Պետք չէ մոռանալ նաև, որ 1918-1919 թվականներին Անդրկովկասում գտնվող բրիտանական զինվորական հրամանատարությունը պահանջեց Արցախի ազգային խորհրդին ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը՝ տարբեր սպառնալիքներով հասնելով իրենց նպատակի: Արդյունքում, երբ բրիտանական զորքերը Շուշիում էին, 1919 օգոստոսին տեղի ունեցավ Շուշիի հայերի ջարդեր, բրիտանացի զինվորները ոչ մի փամփուշտ չծախսեցին՝ հայերին պաշտպանելու համար: Ավելին՝ Լոնդոնի նախաձեռնություն էր նաև 1918-19 թվականներին Պոնտոսի հույների կոտորածները, քանի որ նրանք ևս ռուսամետ էին և ապագայում կարող էին հայտնվել ռուսական ազդեցության ոլորտում կամ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Սև ծովի հարավային ափին: Եվ զարմանալի չէ, որ մինչ օրս չեն բացվում Ցեղասպանությանը վերաբերող լոնդոնյան արխիվները, քանի որ դա մեծ սկանդալ կառաջացնի և պատմության շատ գաղտնիքներ կբացահայտի։ Այ հենց դա է պատճառը, թե ինչու անտեսելով սեփական պատմությունը, անարգելով Դարդանելների ափին իր, իր դաշնակիցների 70 հազար զինվորների հիշատակը՝ Լոնդոնյան «սերուցքը» մասնակցում է Գալիպոլիի «կլոունադային», այն դեպքում, որ Ավստրալիայում և Նորվեգիայում մինչ օրս այդ օրը ճակատամարտին մասնակցած և զոհված զինվորների հիշատակի օր է: Անձմաբ Էրդողանը գիտի, որ իրականում ճակատամարտի 100-ամյակը որևէ կապ չունի ապրիլի 24-ի հետ, նույնը՝ նաև Լոնդոնում, բայց, ինչպես ասում են՝ show must go on!! 
Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան գալուն, ասեմ՝ ԳԱԼՈՒ Է, և քիչ է, որ գալու է, այլ նախատեսվում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ:

Պետք է, որ Գալիպոլիի «միջոցառումների»՝ որպես պատմական իրադրություն և Օսմանյան կասրության այն ժամանակի դաշնակից մասնակցեր Գերմանիայի որևէ ներկայացուցիչ, և դա դեռ արդարացված կլիներ: Բայց Գերմանիան, մաքրագործվելով ֆաշիզմից, այնքան խոհեմ է, որ չի ցանկանում իրեն դասի ոճրագործության սատարողների շարքին: Ավելին՝ Գերմանիայում նախագահի մակարդակով կընթանան Ցեղասպանության կապակցությամբ միջոցառումներ: Եվ թեև պարզ չէ, թե ով կներկայացնի Գերմանիան Երևանում, բայց հստակ է, որ Բեռլինն գոնե այդ հարցում Երևանի կողքին է: Սա ևս նյարդացնում է Լոնդոնին, և պատահական չէ, որ մի քանի ամիս նույն անգլասերներն ապատեղեկատվություն են տարածում, թե Գերմանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճանաչել է՝ ավելին՝ խորհրդարանի մակարդակով, իսկ Գերմանիան խորհրդարանական դաշնային հանրապետություն է: Եվ այն, որ Գերմանիայի նախագահն ու կանցլերը մասնակցում են նման միջոցառումների, դրա վառ ապացույն է:

Անդրադառնալով նաև այն «թեժ» լուրերին, թե Ռուսաստանը հետ է կանգնում ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից, ինչպես գրում են լրագիր.ամ-ի արևմտամետ վերլուծաբանները՝ ասեմ, որ ոչ միայն դատապարտում է... Ապա ինչպե՞ս կբացատրեք, որ այդ օրը ռուսաստանյան բոլոր դպրոցներում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված բաց դաս: Պետք չէ այդպես աճապարել... Նախ պարզաբանեք, թե ինչու են լռում Վաշինգտոնում և Լոնդոնում, նոր փորձեք ինչ-որ տրամադրություններ սերմանել.... Եվ պետք չէ աղավաղել փաստերը։