Որտե՞ղ «ճպցնի» կուսակցական զնաչոկավորն անմոռուկը


15:21 , 18 ապրիլ, 2015

Պետական մի շարք հիմնարկությունների աշխատողներ և ծառայողներ խուճապային իրավիճակում են հայտնվել: Ոչ ոք չգիտի ապրիլի 24-ի ծրագրի մասին: Եթե նախկինում կար ժամային գրաֆիկ, ապա այս տարի ամեն բան շատ խառն է: Ծանրաբեռնված են տղեՔը, ոչ ծրագիր ունեն, ոչ կազմակերպվածություն` ուշք ու մտքներն անմոռուկ ճպցնելն եղավ, մեկ էլ պաթոսախեղդ քոփի փաստ արած գրառումները: Ամենազվարճալին կուսակցական զնաչոկներով անմոռուկակիրներն են` մտածում են՝ որն է առաջնայինն այդ երկու սիմվոլներից։ Իրար կողքի չի նայվում, երկու կրծքամասերում ճպցնելը ծիծաղելի է, ճակատի մասում հնդկական երանգ են ստանում, մի խոսքով` երանի են տալիս՝ դեղնախտ ընկնեն, էդ օրերին իզոլացվեն կուսակիցներից: